Մարտի 13-ին Գորիսում՝ հայ և իրանցի փորձագետների հանդիպում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
52 Views

Մարտի 13-ը, Իրանցի փորձագետներ Մաջիդ Քարիմին և Էհսան Մովահեդյանն անցկացնելու են Գորիս քաղաքում` «Որոտան 3» ֆորումի շրջանակներում։ «Հայկական նախագիծը» հրավիրում է քաղաքի և հարակից գյուղերի մտավորականությանը, գիտնականներին, ուսանողներին, երիտասարդությանը, հասարակական-քաղաքական ակտիվիստներին, բիզնես համայնքի ներկայացուցիչներին՝ հանդիպելու մեր հյուրերին՝ իրենց հղելու հետաքրքրող հարցեր և փնտրելու տևական գործակցության հեռանկարներ։

Հանդիպումը տեղի կունենա մարտի 13֊ին, ժամը՝ 15:30, Հրանտ Բաղդագուլյանի արվեստանոցում։

«Որոտան-3» ամենամյա ֆորումը կազմակերպվել է «Հայկական նախագիծ» կազմակերպության կողմից։ Այն ծառայում է որպես հայ-իրանական փորձագիտական, քաղաքացիական և տնտեսական երկխոսությունը խթանելու հարթակ՝ ներառելով մասնագիտական քննարկումներ, մեդիաարշավներ և մշակութային այցելություններ:

«Հայկական նախագիծ» կազմակերպությունը հիմնադրվել է 2021 թ․-ին։ Վերջինիս գործունեությունը հնարավոր է դառնում աշխարհասփյուռ հայության հանգանակությունների միջոցով։

«Որոտան» ֆորումն առաջին անգամ անցկացվել է 2022 թ․-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որին 2024 թ․-ին հաջորդել է երկրորդ անգամը՝ Երևանում և Ծաղկաձորում : «Որոտան-3» ֆորումն ամբողջությամբ հովանավորվում է «Հայկական նախագծի» կողմից և բաղկացած է իրանցի փորձագետների և հայ փորձագետների, հասարակական-քաղաքական դերակատարների, տեղական ներկայացուցիչների և մամուլի հետ հանդիպումներից:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել