Այս թախանձագին կոչը եղել է 3 տարի շարունակ, բայց հանդիպել է փլուզվող համակարգի պատասխանատուների մերժմանը և բոյկոտին։
Դրա համար էլ երկրում սնկի նման աճել են դուրսպրծուկ ընկերություններ, որոնք սեփականաշնորհում եմ տվյալագետների աշխատանքների արդյունքները և մի երկու կոդ գրելով ներկայացնում են ուրիշների կատարածը որպես իրենցը։
Տեղական «մտավորականներն» էլ ծափահարում են։
Ինչպես ասում են «գյուղից մարդ չկա» այս անբարոյական քաոսում։
Սա երևի վերջին անգամ եմ դնում, որովհետև ժամանակ չի մնացել։ Գնացքն արդեն շարժվում է։
Թումանյանի «Անխելք մարդու» «հերոսը» հերթական անգամ բաց է թողնում ԲԱԽՏԻ ընձեռած դարակազմիկ հնարավորությունը։
Ուրեմն պիտի ամբողջապես փլուզվի նեոգաղութային այս երկրի գիտակրթական համակարգը, որպեսզի նրա ավերակների տակ իսկապես ծիլ արձակ ԻՍԿԱԿԱՆԸ։
2015 թվականին աշխարհում մեծ հեղափոխություն է տեղի ունեցել ծրագրավորման ոլորտում։ Ալգորիթները սկսել են գրել մեքենաները, իսկ մարդիկ ապահովում են մեծ տվյալներով (Big Data)՝ համադրված տվյալների շտեմարանով (Dataset), որտեղ մեքենային տալիս ենք մուտքային տվյալները և հուշում ենք, թե ինչ ենք ուզում ստանալ։ Մնացած ամբողջ գործը մեքենան է կատարում կոպիտ ասած մետաֆիզիկայի կանոններով։ Այն մետաֆիզիկայի, որը մերժվել է աշխարհը զոմբիացրած եվրոպական «լուսավորչությամբ»։
«Տվյալները դրանք գործի կեսն են» արտահայտություն շատ է հնացել։ Այսուհետև ժամանականից ծրագրավորման՝ խոր մեքենայական ուսուցման (Deep Learning) ոլորտում տվյալները գործի 99 տոկոսն են։ Եւ դա չի բացատրվում մարդկային ծուլությամբ։ Ուղղակի ժամանակակից մարդը, որը 2 դար շարունակ տխրահռչակ եվրոպական «լուսավորչության» ազդեցության տակ է, դաստիարակվել է բոլոնյան համակարգով, ընդունակ չէ իր այսպես կոչված «ռացիոնալիզմով» մշակել բարդ, խոր ու բազմակողմանի համակարգեր։ Այդ գործը շատ լավ անում են բութ ու կույր մեքենաները, եթե նրանց ապահովում են անհրաժեշտ տվյալներ (Big Data)։
Սա է նոր ծրագրավորման խոհանոցի գաղտնիքը։
Հետևաբար առաջնահերթ հարց է դառնում այդ տվյալներ հավաքողների և մշակողների պատրաստումը։ Ահա ո՞րն է դարի գերխնդիրը։ Անհրաժեշտ են մեծ թվով մարդիկ, որոնք ընդունակ են աշխատել մեծ տվյալների հետ։ Որոնել, ֆիլտրել, գտնել, գլխավորը երկրորդականից զանազանել, մշակել, համադրել եղածին։ Սրանք առանձնահատուկ հատկանիշներ են, որոնք մշտապես բնորոշել են մեր ժողովրդին։ Հենց այնպես չեն մեր նախնիները կոչվել արարչագործական։ Նույնիսկ համընդհանուր դեգրադացման պայմաններում պահպանվել են տվյալների, օգտակար տեղեկությունների հետ աշխատանքի տարրեր։ Ամեն հայի ենթագիտակցական մակարդակում այս տարրերը կան։ Գենային հիշողությունը դեռ չի մեռել, որքան էլ ագրեսիվորեն կազմաքանդում են արտաքին և ներքին թշնամիները հատկապես այս 30 տարիների ընթացքում։
Ուրեմն ժամանակն է անցել գործի։ Մենք կարող ենք և պարտավոր ենք վերցնել համաշխարհային տվյալագիտությունը մեր ձեռքը։ Դա նախ և առաջ հնարավոր է, որովհետև Հայաստանը ըստ էության զերծ է մնացել եվրոպական «լուսավորչությունից»։ Այլ խոսքերով դեմ չի գնացել հավատքին ու մետաֆիզիկային։
Ժամանակն է բոլոր ԲՈՒՀ֊երում ներդնել տվյալագիտությունը որպես կարևորագույն առարկա և պատշած ուշադրություն հատկացնել։
2019 թվականից լինելով այս ոլորտում մենք հասցրել ենք մի քանի մեթոդական ուղեցույցներ պատրաստել, թե ինչպես հավաքել և նախապես մշակել մեծ տվյալններ (Big Data)։ Ունենք հաջող փորձ մշակելու թվային գործիքներ ադրբեջաներենի և թուրքերենի համար։ Այժմ մշակվում են գործիքներ մոտ 10 լեզուներով։ Պատրաստ ենք անվճար մեր փորձով ու գիտելիքներով կիսվել։
Այս ճանապարհով բնական ռեսուրսից զուրկ Հայաստանում ահռելի հնարավորություններ կարող էին բացվել երկրի առաջ որպես մեծ տվյալների համաշխարհային մատակարարի։ Միայն այն, որ աշխարհի համար պատրաստված տվյալների պատճենները կպահվեն մեր մոտ, կարող է դառնալ Հայաստանի անվտանգության և բարձր հեղինակության գործիք։ Մի նոր՝ համաշխարհային Մատենադարանի մասին է խոսքը, այս անգամ թվայնացված տվյալների շտեմարանի։