Կադաստրի կոմիտեն հավաքում է աշխարհագրական օբյեկտների լուսանկարներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հարգելի՛ հայրենակիցներ, գործընկերներ,

Հիշեցնում ենք, որ Կադաստրի կոմիտեում սկսվել և ընթացքի մեջ են աշխարհագրական անվանումների պետական քարտադարանում աշխարհագրական օբյեկտների համար անձնագրերի ստեղծման աշխատանքները։

Յուրաքանչյուր աշխարհագրական օբյեկտ կունենա իր առանձին անձնագիրը՝ տվյալ օբյեկտի լուսանկարով և համառոտ նկարագրությամբ։

Աշխատանքներն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են աշխարհագրական օբյեկտների (բնակավայրեր, պատմամշակութային, լեռնագրական, ջրագրական օբյեկտներ և այլն) բարձրորակ լուսանկարներ ՀՀ ողջ տարածքից։

Արդյունքում ստեղծված անձնագրերը հասանելի են լինելու Ազգային գեոպորտալում ( https://geoportal.am/ ) և յուրաքանչյուր աշխարհագրական օբյեկտի համար արտացոլվելու է անձնագիր՝ աշխարհագրական տվյալներով, համառոտ նկարագրությամբ և լուսանկարով։

Ցանկության դեպքում ուղարկե՛ք մեզ ձեր լուսանկարած սիրողական և պրոֆեսիոնալ լուսանկարները՝ նշելով տեղանքի և աշխահագրական օբյեկտի անվանումը։

Անպայման պահպանված կլինեն ձեր հեղինակային իրավունքները։ Անձնագրում՝ լուսանկարի վրա, արտացոլված կլինի հեղինակի անուն-ազգանունը։

Խնդրում ենք լուսանկարները ուղարկել մեզ geomatics.cadastre@gmail.com էլեկտրոնային հասցեով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել