Դիտումների քանակը` 173
330 Views
ԳՈՐԻՍԻ ԲԿ-Ն ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ԲԺԻՇԿՆԵՐՈՎ
Սիրելի՛ հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ Գորիսի ԲԿ-ի բժշկական թիմը համալրվել է մանկաբույժով։
Նարե Արմենի Մանուկյանը ծնվել է 1997 թ֊ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։
2015-2021 թվականներին սովորել է ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետում, իսկ 2025 թվականին գերազանցությամբ ավարտել է կլինիկական օրդինատուրան՝ մասնագիտանալով որպես մանկաբույժ։
Մաղթում ենք հաջողություններ Գորիսի ԲԿ-ի կոլեկտիվում: