Ամուլսար. Կառավարությունը նոր պարտքեր է դնում Հայաստանի ուսերին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Կառավարությունը մսխել է վերջին տարիների ռուսական փողերը։ Չի ներդրել տնտեսական ներառական աճի վրա։ Ավելի շատ ծախսել է քան աշխատել կամ տնտեսությունն է աճել։ Վատնել է սոցապի, նպաստների, անորակ կառավարման, բյուջեի անարդյունավետ ծախսման, սնուփ դոգների, սեփական հաճույքների ու մերձավորներին պետական ծրագրերով պարգեւատրելու վրա։ Կորսված ժամանակն ու ռեսուրսները ծածկվում են նոր հարկային բեռով։ Բեռ որ դրվում է մանր ու միջինի վրա։ Բայց դա էլ բավարար չի, կառավարությունը երաշխավոր է կանգնում Ամուլսարի ցիանիդով աշխատող ոսկու բացհանքի գործարկման համար։ Կառավարությունը ՀՀ բանկերին երաշխավորում է 150մլն դոլարի վարկը։ Այն ծրագրի համար, որն այնքան անարդյունավետ, ռիսկային, ոչ գրավիչ ու շահութաբեր չի, որ դրսի բանկերն ուղղակի չեն տալիս վարկ։

Փաստորեն մեր իսկ հարկերով ու բյուջեով մեզ շարունակում են պահել հանքային ասեղի վրա։ Վտանգելով մեր էկոլոգիան ու առողջությունը։ ՀՀ տնտեսությունը շարունակում են թաղել երրորդ աշխարհի երկրներին հարիր հանքանյութ հանել ծախելու պրիմտիվ մեխանիզմի վրա։ Ու այս ամենը մեր հաշվին՝ մեզ վրա ավելացող վարկի ու պարտքի։ Այս ամենը անորակ ու հանցավոր կառավարման արդյունքում՝ մսխելով տնտեսական ներառական աճի հնարավորությունները։ Հայաստանը շարունակում է մնալ երրորդ աշխարհի բանտուստան՝ հանքանյութ արտահանող, ամեն ինչ ներկրող՝ զրո արտադրողականությամբ փակուղի ապագայով ֆեյլ սթեյդ։

Այն նույն պետությունը որը հարյուր հազարավոր դոլլար էր ծախսել Ամուլսարի ռիսկերը գնահատելու համար, գտել էին ռիսկեր, էկոհամակարգի ու ջրային ավազանի համար։ Սառեցրել էին երբ փող ունեին ու հիմա բացում են բյուջեի պակասորդն ու հարկային կրճատված մուտքերը ծածկելու համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել