«Մեր Գորիս» սոցիալական հարթակն արդեն 2 տարեկան է․ Աշոտ Մայսուրյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ՄԵՐ ԳՈՐԻՍԸ խմբի սիրելի մասնակիցնե՜ր !!!

Ահա լրացավ ՄԵՐ ԳՈՐԻՍԸ խմբի բացման 2 տարին․․․
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել խմբի բոլոր մասնակիցներին այս համերաշխ հարթակն ունենալու կապակցությամբ և ծննդյան երկրորդ ամյակի առթիվ։
Բացումը ստացվեց ինքնաբերաբար, 2023թ․ փետրվարի 26-ի երեկոյան, զրոյից(քանի որ մինչ այդ չունեի խումբ բացելու, առավել ևս վարելու ունակություններ) և մինչև 00 ժամը արդեն ուրվագծվեց առաջին ակտիվիստների ցանկը։
Առաջին և երկրորդ օրը միացածներին ես համարում եմ խմբի լիիրավ համահիմնադիրներ, քանի որ այդ իրենց շնորհիվ է, որ 2 տարում արդեն ունենք մոտ – 8200 մասնակից։
Երկու տարվա ընթացքում ի հայտ եկան մի շարք ակտիվիստներ, որորնք իրենց հետաքրքիր և բովանդակալից հրապարակումներով ավելի գեղեցկացրեցին խմբի առօրյան․․․
Առաջիկայում մենք դեռ շատ անելիքներ ունենք և ես ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը։
Առանձին շնորհակալություններս եմ հայտնում խմբի մոդերատոր՝ Yervand Hakobjanyan-ին, ակտիվիստներ՝ Карен Мирзоян-ին, Jirayr Martirosyan-ին, Gayane Sargsyan-ին, Narine Todorova-ին, Susanna Khachatryan-ին, Tehmina Marutyan-ին, Օվսաննա Քալանթարյան-ին, Tigran Grigoryan-ին, Vardan Manucharyan-ին, Артур Ходжабагян-ին, Mher Kumunts(սկզբնական շրջանում), Greta Sahakyan-ին, Միքայել Հակոբյան-ին և իհարկե մեր շատ սիրելի Гагик Айрумян-ին ու բոլոր նրանց, ովքեր իրենց հրաշալի հրապարակումներով ավելի բովանդակալից դարձրեցին մեր խմբի առօրյան անցած երկու տարիների ընթացքում․․․

ՍՐՏԱՆՑ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ !!!!

Գրառման աղբյուր․ https://www.facebook.com/photo?fbid=8556128571154757&set=gm.1827594128092140&idorvanity=1358915281626696

Ավելի վաղ Աշոտ Մայսուրյանը գրել էր․
ՄԵՐ ԳՈՐԻՍԸ խմբի սիրելի մասնակիցնե՜ր !!!

Քանի որ մի քանի օրից լրանում է «ՄԵՐ ԳՈՐԻՍԸ» խմբի ստեղծման երկրորդ տարեդարձը, այսօր հնարավորինս համառոտ կպատմեմ, թե ինչպես եմ ես քայլ առ քայլ հասել այդ որոշմանը։

Ֆեյսբուքում գրանցվել եմ 2011-ին։

Իսկ դրանից մեկ տարի առաջ արդեն հասցրել էի գրանցվել Յութուբում(www.youtube.com/@Ashotmn)։

2010-ի մարտին և հունիսին տեղադրել եմ իմ երկու տեսահոլովակները՝ նվիրված գորիսյան տեսարաններին և «Սև լճին»։

Այնուհետև, ընդհուպ մինչև 2020-ի ապրիլ ամիսն ունեցել եմ պասիվ և մոնոտոն ակտիվություն։

Ամեն ինչ փոխվեց 2020-ի ապրիլի 14-ին։

Ֆեյսբուքում հերթական անգամ աչքովս ընկավ 2011-ին յութուբում տեղադրված կարճ, 28 րոպեանոց ֆիլմն իմ պապերի հայրենիք Խնձորեսկի մասին, որտեղ Գրիշա Հարությունյանը, Արկադի Ծատուրյանը, Լազր Թելունցը մանրամասնորեն պատմում են հին Խնձորեսկի մասին, իսկ Աստղիկ Մանվելյանն էլ շատ գեղեցիկ արտասանում է․․․

Մինչ այդ մի քանի անգամ դիտել էի հեռախոսով կամ այփադով։ Որոշեցի այս անգամ նայել հեռուստացույցի վրա։ Ֆիլմի 10։50 րոպեին կա մի տեսարան Խնձորեսկ գյուղի ներքևի ձորից, որտեղ գյուղի երիտասարդ աղջիկները կժերով ջուր են տանում․․․

Այդ պահին կարծես իմ մարմնով բարձր լարվածության հոսանք անցավ․․․ εὕρηκα-Эврика-ԳՏԱ՜,-մտածեցի։

Իմ տանը կախված է 1950-ականների Գուրոսի յուղաներկ կտավը՝ Խնձորեսկի հենց այդ հատվածից․․․ Սկսեցի մտորել, համեմատություններ անել և եկա այն եզրակացությանը, որ հերիք է իմ արխիվներում պինդ պահեմ 1989-ի մարտից մինչև 1993-ի սեպտամբերն իմ կողմից նկարահանված և հետագայում Սանկտ-Պետերբուրգում թվայնացված բազմաթիվ տեսաձայնագրությունները։

Տեսնելով այս ամենը մի քանի տասնամյակ հետո՝ հետագա սերունդները կունենան հստակ պատկերացումներ, թե ինչպես են ապրել իրենց նախնիները։ Մեր ժողովուրդն ինչո՞վ է մեղավոր, որ ես ժամանակ չեմ ունեցել նույնիսկ այդ մասին մտորել (1980-ի օգոստոսից մինչև 2024-ի մայիսն աշխատել եմ շաբաթվա համարյա բոլոր օրերին և շատ հաճախ՝ ժամը 6-ից մինչև 23-00-ն․․․ (իսկ Ջոն Ռոքֆելլերն ասել է․ «Եթե դու աշխատում ես առավոտից մինչև երեկո, ապա ժամանակ չես ունենա փող վաստակել»․ իմ պարագայում՝ գոնե մտորելու)…

Եվ ահա, համավարակի լոքդաունն այդ հնարավորութունն ընռեռնեց ինձ։ Սկսած ապրիլի 15-ից, պատրաստեցի 35 տեսահոլովակ՝ նվիրված Գորիսում տեղի ունեցած և հանրային նշանակություն ունեցող միջոցառումներին և տեղադրեցի զուգահեռաբար յութուբում և ֆեյսբուքում, բայց այն ժամանակ՝ իմ անձնական էջում։

2022թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ֆեյսբուքում ակտիվացավ գորիսյան մականունների («փօթ» անունների) թեման, որը հունվարի սկզբին համարյա մարեց։ Բայց 2023-ի հունվարի 18-ին մեր սիրելի և մեծարգո Գագիկ Հայրումյանից ստացա մի շատ մեծ տեքստով նամակ, որտեղ նա հրաշալի ներածական խոսքով դասավորել էր 1100 մականուններ այբուբենական կարգով և ուղարկել ինձ։

Մտածեցի՝ երևի ծանոթացման համար։ Զանգեցի ու ասացի, որ հրաշալի աշխատանք է կատարել և լավ կլինի անմիջապես հրապարակի։ Ասաց՝ դա իմ գործը չէ, դժվար է, ես հիմա աշխատում եմ 1500 էջանոց գրքի վրա, միայն դու կարող ես դա գլուխ բերել և հետագա զարգացումներին հետևել։

Ես էլ իմ պատճառաբանությունները սկսեցի թվարկել՝ աշխատում եմ առավոտից երեկո, հետո դրանք ես փոխ եմ առել Տիգրան Գրիգորյանի և Նինա Դանիելյանի էջերից, կնեղանան։ Նա պնդեց՝ միայն դու կարող ես գործը հասցնել տրամաբանական ավարտին։

Եվ 2023թ․ հունվարի 22-ին այն հրապարակեցի իմ անձնական էջում։ Մեկ ամսվա ընթացքում մեր ակտիվիստների շնորհիվ ցանկը հասավ ․․․ 2200-ի։ Իսկ 2023-ի մարտ-մայիս ամիսներին անունների մեջ փոխարինեցի սովորական ա,ո և ու-ն գորիսյան քմային ձայնավորներով՝ ա̈, օ̈ և ո̈ւ։ Զուգահեռաբար հրապարակում էի հին լուսանկարներ իմ արխիվից և ձեր կողմից ուղարկվածները (այս վերջին ամսում ես նորից խմբի էջում կիսվել եմ այդ հուշերը, որպեսզի բոլորը ծանոթանան)։ Փետրվարի վերջին եկա այն եզրակացությանը, որ սկսած գործն անձնական էջի միջոցով անհնար է շարունակել։ Եվ ահա, փետրվարի 26-ի երեկոյան միտք հղացավ՝ բացել համընդհանուր հասանելիությամբ խումբ, համայն աշխարհի գորիսեցիների և Գորիսը սիրողների համար, որի համար հիմք հանդիսացավ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՎ ՄԵՆՔ խմբի օրինակը․․․

Ու ծնվեց «ՄԵՐ ԳՈՐԻՍԸ» խումբը․․․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել