ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ, երկու տասնամյակից ավելի է՝ Մայրենի լեզվի միջազգային օրը նշում ենք նաև մենք մեր երկրում։
Հայերենը գոյապայքարի ու մաքառման ճանապարհ է անցել՝ մնալով անառիկ։ Այսօր էլ, յուրաքանչյուրս մեր ամենօրյա հայապահպան աշխատանքով պետք է փայփայենք ու անաղարտ պահենք մեր անուշ ու քաղցրահամ լեզուն։
Վստահ եմ, որ լեզվապահպանության գործում մեր մեծ ավանդը կնպաստի, որպեսզի մեր սերունդներին կրթենք ու դաստիարակենք հայի ոգով ու ոսկեղենիկ մայրենիով, քանզի հայերենը աղոթքի լեզուն է, մեր մտածողության հիմքը, մեր հոգեկերտվածքի ձևավորման կարևորագույն միջոցը։
Ուստի մեծագույն հարգանքով ու սիրով շնորհավորում եմ մեր ազգի Մայրենի լեզվի գիտակներին իրենց մասնագիտական և ամենակարևոր տոնի առթիվ, առողջություն և մասնագիտական երկարամյա ընթացք Ձեզ,սիրելի՛ մանկավարժներ։