Փետրվարի 20֊ին համայնքային պատկերասրահում կայացավ <<Ստեղծագործում են գորիսեցի նկարիչ տղաները>> խորագիրը կրող համատեղ ցուցահանդեսը(Ժիրայր Մարտիրոսյան,Արամ Մաշուրյան,Յաշա Խաչյան,Նորայր Սողոմոնյան,Ստեփան Օհանջանյան,Ռազմիկ Արզումանյան,Համլետ Հարությունյան,Միքայել Ղուկասյան,Համլետ Թադևոսյան):
Բացման խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը,ով շնորհավորելով նկարիչներին,հանձնեց շնորհակալագրեր՝ ցանկանալով ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։
Հասմիկ Սաթունցի գլխավորությամբ և Նելլի Մանուչարյանի նվագակցությամբ, իր գեղեցիկ երաժշտական համարներով ներկայացավ Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի սան (մեներգչուհի) Մոնիկա Մալինցյանը։
Շնորհակալական խոսքով հանդես եկան նկարիչներ`Յաշա Խաչյանը,Արամ Մաշուրյանը և Նորայր Սողոմոնյանը,իսկ շնորհավորանքի խոսքով` Գորիսի համայնքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Արմինե Հովակիմյանը և բանաստեղծ Լևոն Սահակյանը։