Թումանյանի 156-ամյակին և Գիրք նվիրելու օրվան նվիրված ցերեկույթներ տեղի ունեցան Գորիս համայնքի մանկական գրադարաններում, զարգացման կենտրոններում։
Կենտրոնների դասընթացավարները, ուսուցիչներ ներկայացրին Հ․ Թումանյանի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված հետաքրքիր փաստեր, աշակերտներն ընթերցեցին Թումանյանի՝ իրենց նախընտրած ստեղծագործությունները, երգեցին «Անուշ» օպերայից հատվածներ, կատարեցին ազգագրական պարեր, իսկ Գորիսի թիվ 6 ՆՈՒՀ-ի ավագ խմբի սաները Հ․ Թումանյանի հեքիաթների մոտիվներով պատրաստել էին փոքրիկ բեմականացում։
Օրվա խորհրդով մասնակիցները միմյանց գրքեր նվիրեցին։
Գորիսի համայնքապետարանի և Մարդը կարիքի մեջ ՀԿ-ի աջակցությամբ տեղի ունեցած այս և նմանատիպ միջոցառումները նպատակ ունեն հատկապես դպրոցահասակ երեխաների մոտ զարգացնել սեր ու հետաքրքրություն գրքի, ընթերցանության հանդեպ։