ՈՄԱ–ն հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդանյանին առաջադրված նոր մեղադրանքի մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
88 Views

ՈՄԱ-ն պաշտոնապես հայտարարում է, որ մեր հայրենակից Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործը շինծու է, որը պետք է դիտարկել թուրք ջարդարար, բռնապետ Ալիևի ու հայության միջև եղած հակամարտության կոնտեքստում: Հիշեցնենք, որ Բաքվում ժամանակին ձերբակալվել և արտաքսվել է 7-8 տարեկան ազգությամբ հայ երեխա, ձերբակալվել և մինչ օրս պահվում է հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացի, որն անգամ հայերեն խոսել չգիտեր:

ՈՄԱ-ն, երբեք չլինելով ահաբեկչական կառույց, երբևէ չահաբեկելով ոչ մեկին՝ ի տարբերություն Բաքվի Հանրապետության ահաբեկիչ դիկտատոր Իլհամ Ալիևի, երբեք իրեն թույլ չի տվել ահաբեկչական հայտարարություն անել՝ քաջ գիտակցելով, թե թուրքերի հատուկ ծառայություններն ինչքան ուշադիր են հետևում ազգ-բանակ հայեցակարգի ջատագով կառույցների ոչ միայն գործունեությանը, այլև հայտարարություններին:

Բաքվի Հանրապետության բռնապետի շահերը սպասարկող կառույցները քաջ գիտակցում են, որ միայն Հայաստանում ձևավորված ազգ-բանակն է ի վիճակի կանգնեցնելու Բաքվի բռնապետին, ուստի նման կառույցների դեմ պայքարը շարունակվում է նաև անուղղակիորեն, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի շինծու դատի միջոցով:

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին առաջադրված անհեթեթ մեղադրանքներին, ապա հայտնի մեկենաս, մարդասեր, «Ավրորայի» հիմնադիր-ղեկավարին ահաբեկիչների սպասարկող հայտարարելը չափազանց է: Ռուբեն Վարդանյանի դատն ինքնին անմարդկային է և ուղղված է ոչ միայն հայերի դեմ, այլև ամբողջ մարդկության: Թեպետ զարմանալի չէ, քանի որ ՀՀ-ի ու հայ ազգի դեմ թուրքերի պայքարը երբևէ չափ ու սահման չի ճանաչել, և այս դատավարությունը դրա վառ ապացույցն է:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել