Գորիսում ռազմավարական նշանակության ևս մեկ ճանապարհ է բարեկարգվում
Գորիս համայնքում մեկնարկել են Ֆրանս-Հայկական սրտանոթային կենտրոնից դեպի Ակներ բնակավայր տանող երկրորդ ռազմավարական նշանակության ճանապարհի բարեկարգման աշխատանքները: Սա համայնքի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համալիր ծրագրի կարևոր բաղադրիչներից է:
Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նպատակային քաղաքականության շնորհիվ Ակների ճանապարհային ցանցը համակարգված կերպով արդիականացվում է։ 2018 թվականին կառուցվեց Վերիշեն-Ակներ ռազմավարական նշանակության կամուրջը, իսկ 2019-ին հիմնովին վերակառուցվեց բնակավայրը Գորիսին կապող գլխավոր ճանապարհը, որը տարիներ շարունակ չէր գործում։
Երկրորդ ճանապարհի բարեկարգումը էականորեն կբարձրացնի տարածքի անվտանգությունը՝ ապահովելով այլընտրանքային տրանսպորտային կապ, միաժամանակ նպաստելով բնակավայրի տնտեսական զարգացմանը :