«Մաքուր գյուղը՝ մաքուր մտածողության արտացոլանքն է»
Այսօր Կորնիձորում կատարվեց մի շատ կարևոր և սպասված փոփոխություն՝ տեղադրվեցին նոր աղբամաններ: Եթե նախկինում գյուղում աղբամաններ կային միայն գյուղի հանդիսությունների սրահի և դպրոցի շրջակայքում, ապա այժմ գյուղի 9 փողոցների յուրաքանչյուր խաչմերուկում տեղադրվել է մեկական աղբաման՝ ապահովելով փողոցների մաքրությունը։
Այս կարևոր նախաձեռնության համար խորին շնորհակալություն ենք հայտնում Տեղի համայնքապետարան-ին և մասնավորապես համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունց-ին, ում շնորհիվ Կորնիձորը շարունակում է զարգանալ և բարելավվել: Ձեր ուշադրությունն ու հոգատարությունը մեր գյուղի հանդեպ մեծապես գնահատվում է, և մենք պարտավոր ենք մեր կողմից ևս աջակցել այս ջանքերին:
Սիրելի Կորնիձորցիներ, մաքրությունն ու բարեկարգ շրջապատը մեր բոլորիս պատասխանատվությունն է։ Խնդրում և հորդորում ենք ձեզ՝ աղբամաններին վերաբերվել խնամքով, չվնասել դրանք և օգտագործել նպատակին համապատասխան։ Միայն այսպես կարող ենք միասին ունենալ ավելի մաքուր, ավելի գեղեցիկ ու բարեկարգ Կորնիձոր։
Պահպանենք այն միասին։