Դուք նկատել ե՞ք, որ գործող իշխանությունները հաճախ իրենց էնպես են պահում, կարծես երկրի ընդդմիությունն իրենք են։
Որ մի քիչ նեղն ես քցում, ասում են բա լավ էր որ նախկինների օրոք սենց էր։
Կամ ասենք դուք եք մեղավոր, որ էդպես է դարձել, հարկերը չեք տալիս կամ աղքատությունը ձեր գլխում է եւ այլն։
Ոնց որ իրենք կապ չունենան երկրի հետ։
Ու փաստացի, իրականում տենց էլ կա, իրենք էլ են դա զգում։
Դրա համար էլ պատասխանների մեջ հրաժարվում են պատասխանատվությունից եւ էնպես պահում իրենց, կարծես թե իրենք էս ամեն ինչի հետ ընդհանրապես կապ չունեն։
Ասենք Ալեն Սիմոնյանը կարա կանգնի ասի, արցախցիները ինչի են եկել կամ ինչու չեն կռվել։ Սա ասում է մի պետության ղեկավար պաշտոնի մարդ, որն ի լուր աշխարհի ճանաչված է որպես Արցախի անվտանգության երաշխավոր, բայց Արցախի վերջին կռվի ժամանակ այդ երկրի ղեկավարը հայտարարել է որ ինքը չի խառնվում էդ գործին։
Պարզ է չէ՞, էս պատասխանից էլ է երեւում, որ իրենք իրենց Հայաստանի հետ բացարձակ չեն ասոցացնում։ Որովհետեւ իրենք Հայաստանին չեն ծառայում եւ իրենք դա շատ լավ գիտեն։ Դա շատ պարզ երեւում է իրենց վարքագծից։
Որպեսզի համեմատելի լինի, պատկերացրեք նախկիններին մի բան քննադատեին, ասեին մենք ինչ կապ ունենք, դուք եք մեղավոր, կամ Լեւոնն է մեղավոր կամ բոլշեւիկները։
Պատասխանատվության 0 զգացում, որ հիմա իրենք են ղեկավարում ու իրենցից բան է կախված առհասարակ էս երկրում։
Չնայած ինչ եմ է ասում, Նիկոլը փաստացի էն գլխից ասեց չէ՞․․․ ասեց ես համար մեկ պատասխանատուն եմ, բայց համար մեկ մեղավորը չեմ։
Այսինքն էն գլխից իրենք պատասխանատու լինելու փոխարեն միշտ էլ մեղավորներ են փնտրելու, դրանով էլ խուսափելով փաստացի պատասխանատվությունից։
Մեղավորը դու ես, եւ դու մենակ չես, մենակ չես մենակ չես։