Բնակարանաշինությունը՝ Գորիս համայնքի գերակա ուղղություն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Բնակարանաշինությունը՝ Գորիս համայնքի գերակա ուղղություն

Վերջին տարիներին Գորիս համայնքում լայնածավալ բնակարանաշինության ծրագրեր են իրականացվել համայնքապետ Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ։ Համայնքի և բարերարների միջոցներով մի քանի տասնյակ ընտանիք ապահովվել են սեփական բնակարանով։

Իրականացված ծրագրերն ընդգրկում են` բազմաբնակարան շենքերի վերակառուցում Որոտնում և Շուռնուխում, երկու առանձնատուն Բարձրավանում և Գորիսում։ 6 առանձնատուն Ներքին Խնձորեսկում, սոցիալական շենք Վերիշենում։

Ներկայումս ընթացքի մեջ է ևս մեկ սոցիալական շենքի վերակառուցման ծրագիր, որտեղ բնակվելու է 18 ընտանիք։

Սեփական տանիքն ամուր հիմք է՝ մարդուն իր հայրենի հողին կապելու համար։ Յուրաքանչյուր նոր բնակարան ոչ միայն մեկ ընտանիքի երջանկություն է, այլև համայնքի հզորացման գրավական։

Բնակարանաշինության ծրագրերը շարունակական բնույթ են կրում՝ նպաստելով համայնքի բնակչության սոցիալական պայմանների բարելավմանը և կայուն զարգացմանը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել