Ուկրաինական բանակը անցնում է կորպուսային համակարգի։ Հայկական բանակում կորպուսային համակարգ էր ներդրվել դեռ առաջին արցախյանի ժամանակ։
Ուկրաինացիները նաև որոշել են, որ ոչ թե 0-ից նոր բրիգադներ հիմնեն, այլ արդեն գոյություն ունեցող և մարտական փորձով ստոորաբաժանումներին աճեցնեն մինչև բրիգադային մակարդակ։ Այս մեթոդը նույնպես դեռ արցախյան առաջինի ժամանակ էր կիրառվում մեր կողմից գնդեր ու բրիգադներ ձևավորելու գործում։
Ռուսները հասկացել են, որ դիրք գրավոողներին պետք է տարանջատել դիրք պահողներից, և ստեղծում են դիրք վերցնող 5-10 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ 33 տարի առաջ՝ 92-ին մեր բանակն էր այս մեթոդը կիրառում։ Փոքր հատուկ նշանակության խմբով կտրուկ հարձակումով վերցնում էին դիրքը։ Իսկ հետո այդ դիրք էր մտնում արդեն դիրք պահող ստորաբաժանումը։
Սա դեռ միայն մի մասն է։ Առաջին պատերազմի ընթացքում մենք ստեղծել էինք այնպիսի ռազմական մեքենա, որ, ինչպես դիպուկ արտահայտվել էր մեր դեմ կռվող չեչեն Բասաևը, “Հայերին հաղթելն անհնար է”։ 94-ին Աղվանստանից մոջահեդների ամբողջական գումարտակներ էին բերվել մեր դեմ կռվելու նպատակով։ Հետո ամբողջական ձևով էլ այդ անձնակազմին ինքնաթիռներով հետ ուղարկեցին Աղվանստան, բայց արդեն պառկաց վիճակում։
Ռուսները, ուկրաինացիները, ֆիններն ու շվեյցարացիները դեռ պետք է շատ հաց ու պանիր ուտեն, որ հասնեն մեր ռազմական արվեստի մակարդակին։
Ինչպես Վազգենն էր ասում՝ Մենք մեր ուժից ենք վախենում։