Գորիսում նշվեց բանաստեղծ Լևոն Սահակյանի 70-ամյակը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսում նշվեց բանաստեղծ Լևոն Սահակյանի 70-ամյակը

Փետրվարի 1-ին Գորիսի պատկերասրահում կայացավ գորիսեցի բանաստեղծ Լևոն Սահակյանի գրական ցերեկույթը՝ նվիրված նրա ծննդյան 70-ամյակին։ Միջոցառումը համախմբել էր գրականության ու մշակույթի ներկայացուցիչներին, նրա գրչընկերներին, համայնքապետարանի ներկայացուցիչներին և արվեստասեր հասարակությանը։

Ցերեկույթին գեղեցիկ երաժշտական կատարումներով հանդես եկան Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի սաները, իսկ Գորիսի մշակույթի տան աշխատակիցները վարպետորեն ընթերցեցին հեղինակի ստեղծագործություններից։ Հնչեցին շնորհակալական խոսքեր, ջերմ բարեմաղթանքներ, համայնքապետարանի կողմից բանաստեղծը ստացավ հավաստագիր և հուշանվեր։

Բովանդակալից այս հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց Լևոն Սահակյանի ներդրումը մեր գրականության մեջ՝ տոն դարձնելով նրա ստեղծագործական ուղին։

Միլլանա Լալայան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել