Դիտումների քանակը` 45
Աշխատանքային շաբաթվա մեկնարկը համայնքապետ Դավիթ Ղուլունցը տվեց՝ Վաղատուր և Խոզնավար բնակավայրերի նախակրթարաններ կատարած այցով, որտեղ հետևեց նախակրթարանների շենքային և սանիտարական պայմաններին:
Համայնքի ղեկավարին ներկայացվեցին լուծումներ պահանջող առկա խնդիրներ:
Խոզնավար բնակավայրում համայնքի ղեկավարը հանդիպեց <<Արևելյան Քրիստոնյաներ>> կազմակերպության աշխատակիցների հետ, որի ժամանակ քննարկվեց Խոզնավարի կենտրոնի բարեկարգման աշխատանքների ավարտական փուլին վերաբերվող հարցեր: Հավելենք, որ կենտրոնական պուրակի բացումը տեղի կունենա փետրվարի 27-ին:
Վաղատուր բնակավայրում պարոն Ղուլունցը հետևեց խմելու ջրի քլորակայանի կառուցման աշխատանքներին, հանդիպում ունեցավ բնակիչների հետ և ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին: