Վերիշենում բացվեց սոցիալական տուն՝ Արցախից տեղահանված միայնակ տարեցների համարՎերիշեն բնակավայրում տեղի ունեցավ սոցիալական տան բացման արարողությունը։ Ամերիկյան Փարոս հիմնադրամի կողմից նվիրաբերված շենքը հատկացվել է Արցախից տեղահանված միայնակ տարեցներին։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի համար տարեցների բարեկեցությունը և նրանց համար հոգատար միջավայրի ստեղծումը առաջնահերթություն է։ Համայնքային իշխանությունները հետևողականորեն աշխատում են միայնակ տարեցների կենսապայմանների բարելավման ուղղությամբ։Սոցիալական տան շենքի վերանորգման աշխատանքներն իրականացրել են Գորիսի համայնքապետարանի, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության («UNHCR Armenia») եւ «Action Against Hunger» կազմակերպության համատեղ ջանքերով՝, իսկ «ACTED» կազմակերպությունը կապահովի շենքին անհրաժեշտ կահույքըՍոցիալական տան կառավարումն իրականացվելու է համայնքի կողմից։ Բնակիչները կվարեն համատեղ տնտեսություն, կօգնեն միմյանց առօրյա խնդիրներում և կիսելու են կենցաղային պարտականությունները։Այս նախաձեռնությունը ևս մեկ վկայությունն է, որ Գորիս համայնքը հետևողական քայլեր է ձեռնարկում տարեցների արժանապատիվ կյանքի պայմանների ապահովման և նրանց համայնքային կյանքին ինտեգրման ուղղությամբ։