Ողջույն արշավասերներին։
Կիրակի օրը` փետրվարի 2-ին, Լեռնցի արշավական ակումբ -ը հրավիրում է միասին բացահայտելու չքնաղ Բարձրավան գյուղի հրաշքները, մեկնարկը` Գորիսից։
Գյուղը գտնվում է Որոտան գետի բարձրադիր աջափնյակում, գեղատեսիլ սարավանդի վրա։
Տեղում կծանոթանանք գյուղի պատմությանը և հուշարձաններին։
Գյուղն ունի գեղեցիկ բնություն, գյուղեզրից բացվում են հզոր լեռնային տեսարաններ դեպի Որոտանի անդնդախոր կիրճը, երևում են հին և նոր Շինուհայր, Խոտ, Հալիձոր գյուղերը (և ոչ միայն):
Կունենանք ընդհանուր 4,5 կմ քայլարշավ։
Արշավի օրը կանխատեսված է անամպ, արևոտ եղանակ +3-ից +5°C։
Կայցելենք
1. Բղենո-Նորավանք X դար
2. Բարձրավանի լիճ
3. Գյուղամիջի հին եկեղեցի
4. Քարավանատուն
5. Քարատակի Սուրբ Մինաս եկեղեցի XIV դար
6. Ծծախաչ կաթնաղբյուր
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան
Ուսապարկ
Հարմարավետ տաք հագուստ
Ամուր կոշիկներ չսահող տակացուներով
Սննդի ու ջրի պաշար (ցանկության դեպքում նաև թերմոսով թեյ կամ սուրճ)
Ձեռնափայտ (հնարավորության դեպքում)
Բարձր տրամադրություն
Մասնակցության արժեքը մեկ անձի համար 5.000 դրամ: Արժեքը ներառում է.
Ուղևորափոխադրումը Գորիս-Բարձրավան-Գորիս
Գիդ-ուղեկցորդի ծառայությունը
Հանդիպում ենք կիրակի օրը` փետրվարի 2-ին, առավոտյան ժամը 09⁰⁰-ին Գորիսի հրապարակում` Գրիգոր Տաթևացու արձանի դիմաց, հորդորում ենք չուշանալ։
Վերադարձը ժամը 16⁰⁰-16³⁰
Գրանցվելու և այլ հարցերի համար զանգահարեք
+374 94 984671 Միքայել @highlander_photo
Հարգանքով` «Լեռնցի» արշավական ակումբ/ @lernetsi_hiking_club