Գորիսեցիներ ջան,
«Անվտանգ Գորիս» ՀԿ֊ի հետ համագործակցությամբ սկսվում են ԱԹՍ (անօդաչու թռչող սարքերի) ուսուցողական դասընթացներ:
Դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառու օդաչուների համար, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց հմտությունները DJI Mavic և FPV (First Person View) սարքերի օգտագործման ոլորտում:
Դասընթացները լինելու են վճարովի եւ նախատեսված են 4 տարիքային խմբերի համար։ Ծանրաբեռնվածության գրաֆիկը շաբաթական 2 անգամ, տեւողությունը 1-3ժ՝ կախված տարիքային խմբից։
Ամսավճարը կազմում է․
11-13 տարիքայի խումբ ֊ 10,000֏ ֊ կուրսի տեւողությունը 1 ամիս
14-15 տարիքային խումբ ֊ 15,000֏ ֊ կուրսի տեւողությունը 3 ամիս
16 – 18 տարիքային խումբ֊ 15,000֏ ֊ կուրսի տեւողությունը 3 ամիս
18+ տարիքային խումբ ֊ 20,000֏ ֊ կուրսի տեւողությունը 6 ամիս
Դասընթացներին մասնակցելու համար նախ պետք է գրանցվեք ստորեւ բերված հղումով.
Այնուհետեւ մենք կկապվենք ձեր հետ եւ կլինի հանդիպում, որտեղ կներկայացվեն մանրամասները։
Լրացուցիչ հարցերի դեպքում աշխատանքային ժամերին կարող եք զանգահարել այս հեռախոսահամարով․ 033 287 287