Տեղ գյուղում կմաքրվի և կբարեկարգվի հնագույն գերեզմանատունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
146 Views

Տեղ համայնքի Տեղ գյուղի սիրելի բնակիչներ, սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ 2025 թվականի հունվարի 10-ին մեր նախաձեռնությամբ կիրականացվի գյուղամիջյան հնագույն գերեզմանատան մաքրման, խնամքի և բարեկարգման աշխատանքներ, որի ավարտական փուլում գերեզմանատան ամբողջ տարածքը կցանկապատվի, ինչպես նաև կտեղադրվեն տեսահսկման սարքավորումներ, որոնք թույլ կտան էականորեն բարձրացնելու պատմամշակութային կոթողների պահպանության մակարդակը։

Առաջարկում ենք բոլոր սրտացավ և տվյալ տեղամասում հարազատների շիրիմաքարեր ունեցող բնակիչներին և բնակավայրից դուրս գտնվող մեր սիրելի համագյուղացիներին արագորեն արձագանքել և միանալ համայնքային մեծ շաբաթօրյակին։

Հ. Գ.

Հարգելինե’րս, եկեք միասին վերաարժեվորենք մեր բոլորիս սրբություն դարձած շիրիմաքարերն ու գերեզմանները, քանզի միմիայն արժևորելով է հնարավոր հասնել Աստվածահաճո թագավորությանը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել