Չեք պատկերացնում․ թե ինչ գլխացավանք է ադրբեջաներենի խոսքի ճանաչման մշակումը։ Ամիսներ շարունակ ինչ փորձարկումներ ասես, որ չենք գնացել, բայց չենք ստացել ավելի լավ արդյունքն, քան WER: 4.42%, որը նշանակում է վերծանված խոսքի 4.42 տոկոսը խոտանված է։
Այն դեպքում, որ թուրքերենի համար ստացել ենք շատ լավ արդյունք՝ 1.5%
Պատճառը շատ տրիվյալ է․ նոր՝ չձևավորված ու չկայացած լեզու է, որը չունի գրական մեծ ու կայուն բաղադրամաս, որի հիմքերի վրա էլ կարելի լիներ մշակել թվային այդ գործիքը։
Միայն մենք չէ, որ չարչարվում ենք այս հարցով։ Իմ տեղեկությամբ մինչև այսօր չկա մշակված գործիք ադրբեջաներենի համար հենց Ադրբեջանում։
Ես տեղյակ եմ, թե ինչպես են ցանկանում ստանալ այս գործիքը ադրբեջանական այսպես կոչված վերնախավը դրսում։
Անձնապես տասնյակ ծրագրավորողներ գիտեմ, որոնց հանձնարարել են այս գործը ու նրանք նույն պատճառներով չեն կարողանում անել այդ մշակումը տարիներ շարունակ։
Սակայն դա մեզ պետք է օդուջրի պես։ Որքան էլ դժվար լինի լուծումը գտնելու ենք անպայման։ Ստեղծելու ենք ադրբեջաներենով տեղեկատվական հոսքերի մշակման մեքենայական կոնվեյեր, որը հնարավորություն տա իմանալու ցանկացած շարժում մեր թշնամիների ճամբարում։
Ու չհարցնեք մեզ, թե պատասխանատու մարմինները, մասնագիտական համայնքը, լրագրողներն օգնո՞ւմ եմ։
Դա ԴԱՏԱՐԿ հարց է։
Մյուս կողմից էլ մեզ փլուզվող համակարգի ուրվականներ, որոնք գաղափար անգամ չունեն թվայնացման հնարավորություններից, պետք չեն։