Հայ եկեղեցին՝ ազգային ինքնության և պետականության անփոխարինելի հենասյուն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
91 Views

Ըստ եվրոպացի աստվածաբանների՝ ի տարբերություն ԵՄ անդամ պետություններում գործող «պետական եկեղեցիների», Հայ եկեղեցին երբեք չի ձգտել աստվածապետության և «պետական եկեղեցու» կարգավիճակի: Այն եղել և մնում է բացառապես «Ազգային եկեղեցի», իսկ հոգևորականները առանցքային քաղաքական և պետական խնդիրներին խիստ ծայրահեղ դեպքերում միջամտել են ոչ որպես սահմանադրական կարգավիճակով օժտված եկեղեցական կառույցի ներկայացուցիչ, այլ որպես ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐ: Ուստի պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին բնորոշ ավանդական ընկալումները Հայ եկեղեցու առնչությամբ անվերապահորեն, ընդ որում՝ էլ ավելի աղճատված կիրառելը, առավել ևս խմորվող հակաեկեղեցական տրամադրությունները իբրև խղճի ազատության միջազգային չափանիշներին հավատարիմ մնալու միտումներ հրամցնելը զուրկ է առողջ մտածումներից:

Համասփյուռ Հայ եկեղեցին սոսկ կրոնական կազմակերպություն չէ, համազգային տեսլականով ղեկավարվելու պարագայում այն կընկալվեր որպես գերհզոր միջոց պետականության բոլոր հիմնախնդիրները արդյունավետ լուծելու, հավակնոտ ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու համար, ինչը, ցավոք, հրաշալի հասկացել են մեր թշնամիները՝ դրանից բխող ցավալի հետևանքներով հանդերձ:

Աստված պահապան Հայ Եկեղեցուն ….

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել