ԼԱՎՐՈՎՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Երեկ ռուսական հեռուստաընկերության «60 րոպե»/ “РОССИЯ РТР”, «60 минут»/ հաղորդման շրջանակներում Ռուսաստանի ԱԳ նախարար Ս․ Լավրովը շատ ուշագրավ հայտարարություն արեց։ Հղում կատարելով ՄԱԿ-ի կանոնադրությանը՝ նա պաշտպանեց Դոնեցկի, Ղրիմի, Լուգանսկի, Զապորոժիեյի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Մասնավորապես հայտարարելով՝
«Մի՞թե Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի տարածաշրջանների ժողովրդական հանրապետությունների և Խերսոնի ժողովրդի կամարտահայտությունը բանակցային նախապայման է։ Իհարկե՝ ոչ։
ՄԱԿ-ի կանոնադրությունն ուղղակիորեն ասում է, բոլոր երկրները պարտավոր են հարգել այն պետությունների տարածքային ամբողջականությունը, որոնք հարգում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Ինչը և տեղի է ունեցել վերոհիշյալ տարաշաշրջանների հանրաքվեների արդյունքում։
Եվ ամենակարևորը՝ ՄԱԿ-ի Կանոնադրությունը պահանջում է հարգել այն պետությունների տարածքային ամբողջականությունը, որոնց կառավարությունները ներկայացնում են տվյալ տարածքում ապրող բոլոր ժողովուրդներին։
Մի՞թե Ղրիմի, Դոնբասի, Նովոռոսի պարագայում կարելի է ասել․ թե նրանց շահերը ներկայացնում է այն նասիցտական ռեժիմը, որը ծառայելով Արևմուտքի շահերին՝ ռուսների բնաջնջումը հայտարարել է հիմնական նպատակ»։
Զուգահեռներն Արցախի հետ ավելի քան նույնական են։ Ցավոք, ոչ առաջին անգամ, ավելի քան ակնհայտ են երկակի ստանդարտները․․․ Լավրովն ինքնորոշման մասին է խոսել նաև Ղրիմի համատեքստում։
Բայց ինքնորոշման իրավունքի համար պայքարելու և միջազգային իրավուքի գործիքակազմից օգտվելու համար նախևառաջ սեփական ազգային և պետական շահերին հետամուտ իշխանություն է պետք ունենալ․․․
Սա նաև այն բոլոր տգետների համար, ովքեր թերահավատությամբ են վերաբերում ինքնորոշման իրավունքին՝ արդարացնոլով ՀՀ իշխանությունների պարտությունը, մասնավորապես նրանց հակազգային կապիտուլյացիոն վարքը։