Ադրբեջանական ինքնաթիռի վթարն ու ռադարային ազդանշանների խնդիրները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
110 Views

Ես աշխատում եմ երբեք չարձագանքել աղմկալի իրադարձություններին, որովհետև նրանք ապատեղեկատվության կանոններով անխնա հրապարակ են նետվում և շահագործվում են ամբողջ ծավալով, որ հաջորդ օրերին արձագանք չլինի։

Հեչ կարևոր չէ այդ իրադարձություններ իրական բովանդակությունը։ Կարևորն արտաքին կողմը՝ աղմուկն է, երբ հազարավոր պատեհապաշտներ ու կիսագրետ անձիք, որոնք երևակայել են իրենց որպես քաղաքագետներ և վերլուծաբաններ, իրավիճակային ու ռեֆլեքսային արձագանքում եմ իրադարձությանն իրենց պրիմիտիվ կարծիքներով։

Սակայն ադրբեջանական օդանավի վթարի հետ կապված անհրաժեշտություն կա արձագանքելու։

Չեմ կարծում, որ ինչ֊որ մեկն էլ կեզրակացնի, ինչ֊որ ուզում եմ ասել։

Ուրեմն գիտեք, որ երկար ժամանակ ուշադիր հետևում եմ ադրբեջանական աղբյուրներին։

Ամեն օր բացում եմ flightradar24 հավելվածը հետևելու օդային տեղաշարժերին։

Վաղուց եմ նկատել, որ ադրբեջանցի օդաչուների համար, կներեք որ ռուսերեն եմ ասում, западло է ինքնաթիռի ռադարային ազդանշանները միացրած վարել։ Ես մտածում էի, որ այդպես են վարվում միայն Ֆիզուլի և հարակից շրջաններ թռչող օդաչուները զգուշանալով օտար հարձակումներից։

Բայց նկատեցի, որ այդպես են անում ադրբեջանական օդային նավատորիմի մյուս օդաչուները։

Մի խոսքով, ադրբեջանական օդանավն առանց ազդանշանների մոտեցել է Գրոզնու օդանավակայանին, որտեղ այդ պահին գործել է ՀՕՊ֊ն ուկրաինական դրոններից պաշտպանելու համար։

Հետևանքն էլ ՀՕՊ֊ի գնդակոծումների այս հետքերն են ինքնաթիռի թևի վրա, որոնք կտեսնեք կից լուսանկարում։

Հետաքննությունն այս պահին շարունակվում է, սակայն կասկածում եմ, որ այլ հետևություն կլինի։

Սա իսկապես մեծ ողբերգություն է մի ժողովրդի համար, որը գերի է հայտնվել բռնապետի քմահաճույքներով։

2020 թվականից ադրբեջանցիները զրկված են ցամաքային ճանապարհներից չարաբաստիկ քովիդյան սահմանափակումների պատճառով։ Համավարակն էլ ավարտվեց, բայց բռնապետությունը հաճույք է ստանում այս անմարդկային արգելքներից։

10 միլիոնանոց մի ամբողջ ժողովուրդ չի կարող սահմանը կտրել ցամաքային ճանապարհներով և ստիպված է ճամփորդել ադրբեջանական օդանավերով, որոնց օդաչուները թքած ունեն ռադարային ազդանշանների վրա։

Հիմա հասկանալի է, թե ի՞նչ անմարդկային պայմանների մեջ է հայտնվել ադրբեջանական ժողովուրդն իր իսկ երկրում։

Ֆեոդալի՞զմ, ստրկատիրությո՞ւն, անվանեք ինքներդ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել