Տոնական միջոցառումներ սահմանամերձ Բարձրավանում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
131 Views

Տոնական միջոցառումներ սահմանամերձ Բարձրավանում

Գորիսի համայնքապետարանի և «Բարի Մամա» հասարակական կազմակերպության համագործակցությամբ մեկնարկել են սահմանամերձ բնակավայրերի ամանորյա միջոցառումները։

Առաջին տոնական հանդիպումը տեղի ունեցավ Բարձրավան գյուղում, որտեղ փոքրիկները նախապես նամակներ էին գրել Ձմեռ պապիկին: «Բարի Մամա» կազմակերպության աջակցությամբ երեխաների երազանքները դարձել են իրականություն՝ յուրաքանչյուրը ստանալով իր երազած նվերը:

Միջոցառման ընթացքում Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի տան երգիչ-երգչուհիները հյուրընկալվել են Բարձրավանում՝ իրենց կատարումներով ստեղծելով տոնական տրամադրություն:

Գորիսի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքի բոլոր սահմանամերձ բնակավայրերի փոքրիկների համար պատրաստված նվերները առաջիկա օրերին կհասնեն հասցեատերերին՝ նախատոնական օրերը դարձնելով ավելի ջերմ ու հիշարժան:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել