Վառելափայտի խնդիրը լուծվել է Ներքին Խնձորեսկում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
125 Views

Վառելափայտի խնդիրը լուծվել է Ներքին Խնձորեսկում

Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետևողական աշխատանքի արդյունքում սահմանամերձ բնակավայրերի խնդիրները քայլ առ քայլ լուծում են ստանում։

Սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչների համար ձմեռը միշտ լրացուցիչ մարտահրավերներ է բերում: Գյուղը գազաֆիկացված չէ, և ջեռուցման հիմնական միջոցը վառելափայտն է:

Բնակիչների դիմումին արձագանքելով՝ Գորիսի համայնքապետարանը համագործակցել է «Hayk for our heroes» կազմակերպության հետ: Արդյունքում՝ գյուղի բոլոր տնային տնտեսությունները ապահովվել են վառելափայտով:

Վառելափայտով ապահովումը ոչ միայն ջեռուցման խնդիր է լուծում, այլև նպաստում է սահմանամերձ գյուղի բնակչության կենսապայմանների բարելավմանը:

Գորիսի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում «Hayk for our heroes»-ին արդյունավետ համագործակցության համար:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել