Դիտումների քանակը` 143
Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի պատանի ըմբիշները մեդալներով վերադարձան Մասիսում անցկացված ըմբշամարտի դեռահասների բաց առաջնությունից։
Դեկտեմբերի 12-ից 14-ը Մասիս քաղաքի Արմեն Նազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի դեռահասների բաց առաջնություն, որին մասնակցում էին ՀՀ ըմբշամարտի բոլոր թիմերը, ինչպես նաև Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի պատանի ըմբիշները։
Դիտարժան և համառ գոտեմարտերի արդյունքում Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի պատանի ըմբիշները`
Արտյոմ Հովսեփյան (41 կգ),
Աշոտ Աթաբեկյան (38 կգ)
նվաճեցին բրոնզե մեդալներ՝ զբաղեցնելով պատվո հարթակի 3-րդ հորիզոնականները։
Շնորհավորում ենք մեր մարզիկներին ու նրանց մարզիչներին՝ ցանկանալով նորանոր հաղթական գոտեմարտեր։