7 պատճառ, թե ինչու է կործանարար Նիկոլին, ՔՊ-ին և նրանց «դուստր ձեռնարկություններին» ընտրելը. Սառա Գալստյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

7 պատճառ, թե ինչու է կործանարար Նիկոլին, ՔՊ-ին և նրանց «դուստր ձեռնարկություններին» ընտրելը

1. Քվե ստանալուց հետո, առաջին հերթին արշավելու է մեր եկեղեցու դեմ՝ կանգուն մնացած եզակի ազգային կառույցի, որը պարբերաբար անդրադառնում է արցախյան խնդրին…և ասելու է՝ դուք ինձ քվե տվել եք դրա համար…

2. Թշնամու հրահանգով փոխելու Սահմանադրությունը, որ ազատվի մեր ծննդյան կարևոր վկայականից՝ Անկախության հռչակագրից:

3. Քիչ-քիչ փակելու և արգելելու է Ցեղասպանության թեման՝ իրականացնելով թուրքի երազանքը՝ մոռացում, հրաժարում պահանջատիրությունից:

4. Արգելելու է Արարատի կիրառումը բոլոր տեղերից, հետո կանցնի հայրենասիրական, ազգային մշակույթին, ապա կրթական ծրագրերից կհանվեն Ցեղասպանության, Արցախի և այլ կարևոր բաների մասին հիշատակումները: Այսինքն՝ նոր, սիրուն դպրոց, բայց ապազգային կրթություն…

5. Արտաքին աշխարհում շարունակելու է հային՝ որպես ազգ նվաստացնելու իր ծրագիրը, սփյուռքին վանելու է, սեպ խրելու հայրենիքի և սփյուռքի միջև, որպեսզի մեր ամուր մեջքը կոտրված լինի:

6. Շարունակելու է հասարակությանը դարձնել միայն սպառող՝ կարևորը փորներդ կուշտ լինի, տաշի-տմբլը՝ տեղը, ասֆալտը՝ փռած, ոչինչ որ կիսատ-պռատ, իսկ ազգային, մարդկային արժանապատվությունը իրենց օրոք մոդա չեն, գրագետ լինելը՝ պարսավելի (դե պիտի պլենդուզից ցածր մակարդակ ունենան, որ անընդհատ իրենց ընտրեն): Նաև այդպիսի հասարակությունը հեշտ կառավարելի է…

7. Եվ իհարկե շարունակելու է ատելություն տարածել, ինչպես դա անում է 2018-ից, ազգին բաժան-բաժան անել, որովհետև իր տերերից հրահանգ է ստացել՝ բաժանիր, որ տիրես: Մեր ազգը երբեք էսքան բաժան-բաժան չի եղել, ինչքան սրա օրոք, բարեկամներով անգամ իրար հետ չեն շփվում՝ սև ու սպիտակ են…

Հ.Գ. Կարծում եմ՝ էս պահին էս ապագան չունենալու միակ ձևն ընդդիմադիր 4 մեծ ուժերից մեկին ձայն տալն է, իսկ մնացածներից մի 4-ը իր արբայնակներն են, մյուսները՝ ձայն փոշիացնողներ…

Կարող եք քոմենթներում գրել սրանց չընտրելու կամ, Աստված մի արասցե, ընտրելու ձեր պատճառները…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել