1963 թվական․ երբ ամբողջ Երևանը հետևում էր Տիգրան Պետրոսյանի խաղին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

1963 թվական:

Ընթանում է Տիգրան Պետրոսյան – Միխայիլ Բոտվիննիկ շախմատային ճակատամարտը, որ արդյունքը պիտի որոշի, թե ով է աշխարհի նոր չեմպիոնը: Ողջ Երևանը լույսը բացված շտապում է “Մոսկվա” կիոթատրոնի հրապարակ, որտեղ կախ տված հսկա խաղատախտակի վրա ցուցադրվում է յուրաքանչյուր քայլ:

Ահա այդ բազմության մեջ է նաև մի պատանի, որը շատերի ուշադրությունն է գրավում: Ամեն գրանցված քայլից հետո նա, գրպանից դուրս է բերում թղթի կտորը, գրառում է քայլը, ապա վազ է տալիս դեպի մոտակա հեռախոսի խցիկը, հանում է երկու կոպեկանոցը, զանգ է տալիս ինչ-որ տեղ ու անմիջապես վերադառնում: Եվ այդպես՝ բազում անգամներ:

Կոպեկները վերջանում են: Նա սկսում է մարդկանցից խնդրել: Սիրով տրամադրում են: Վերջապես մի հետաքրքրասեր հարցնում է նրան.

– Այդ ու՞մ ես անվերջ զանգահարում:

Տղան խոստովանում է: Տանը անկողնային հիվանդ եղբայր ունի, որ շատ է սիրում շախմատ: Եվ նա եղբորը պատմում է Տիգրան Պետրոսյանի հերթական քայլերի մասին:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել