1931 թվականին Սյունիքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի մասին
1931 թվականին՝ ապրիլի 27-ին, երեկոյան 20:30-40-ի միջակայքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունենում Սյունիքում և Նախիջևանում: Միայն առաջին օրը Գորիսում և Սիսիանում միասին եղել է մոտ 250 զոհ և 750 վիրավոր: Իրադարձությունների մասին մանրամասն գրել է ժամանակի մամուլը:
«Մինչև ապրիլի 28-ի ցերեկվա ժամի 2-ին ստացված տեղեկությունների համաձայն, երկրաշարժը տվել է հետևյալ վնասները: Գորիսի շրջանում երկրաշարժից մահացել են 97 հոգի, 150 հոգի վիրավորվել են: Սիսիանի շրջանում մահացել է 150 հոգի, 600 հոգուց ավելի վիրավորվել են: Սիսիանի շրջանի գյուղերի տներն 80 տոկոսով փլվել են: Ղափանի շրջանին երկրաշարժը տվել է մարդկային զոհեր: Ղափանի գործարանը կանգ է առել, էլեկտրոկայանի ջրատար առվի քանդվելու պատճառով»:
(«Ավանգարդ»,1931 թվական, N 98):