Դիտումների քանակը` 24
1919-ին Ադրբեջանը ծրագրում էր Գորիսի և Տավուշի ուղղություններով գրավել Երևանը
1919 թվականի աշնանը Ադրբեջանը ծրագրում էր Տավուշի ուղղությամբ շարժվել ու գրավել Երևանը: Գրոհը պիտի սկսվեր այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական զորքերը կգրավեին Գորիսը: Հայկական զորքերը Սյունիքում ջարդում են ադրբեջանական բանակին: Թշնամին ունենում է 500 զոհ, 2000 վիրավոր 150 գերի:
«Ստացւած լուրերի համաձայն Ադրբէջանեան զօրքեր են կենտրոնանում Ղազախում և Զանգեզուրում, թւով մօտ 15 000: Մի վիրաւոր թուրք սպայի մօտ բռնւած են թղթեր, որոնցից պարզւում է այն սպառնալիքը, որը եղել է Ադրբէջանի կողմից: Այն է շուտով լինել Գորիսում և Երևանում»:
(«Ժողովուրդ», 1919, N 130)