Դիտումների քանակը` 19
Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 15-ին գործելու են 2 անվճար երթուղիներ հետևյալ ուղղություններով՝
Գորիս – «Զանգեր» հուշարձան – Հին Խնձորեսկ – Գորիս,
Գորիս – Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի – հին քարանձավային Գորիս – Սուրբ Հռիփսիմե եկեղեցի – Գորիսի քարանձավային ամֆիթատրոն – Գորիս։
Ավտոբուսներից օգտվելու համար կարող եք մոտենալ տեղեկատվական կենտրոն։
«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։