Քույրական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները հանդես եկան տպավորիչ և հագեցած բաց դասով, որի թեման էր՝ «Դեղերի ներմուծման ուղիները, հոգնաներ»։
Ուսանողները ցուցադրեցին իրենց տեսական հարուստ գիտելիքներն ու գործնական հմտությունները, որոնք առանցքային են պացիենտների խնամքի և բուժման գործընթացում։
Նրանք ներկայացրին.
Գործնական ներարկումներ. Ուսանողները վստահորեն և տեխնիկապես ճիշտ կատարեցին տարբեր տեսակի ներարկումներ՝ ցուցադրելով անվտանգության կանոնների խիստ պահպանումը:
Պարզագույն թերապիա. Ներկայացվեց պարզագույն թերապևտիկ միջամտությունների ամբողջական գործընթացը, որոնք էական նշանակություն ունեն առօրյա բժշկական պրակտիկայում:
Ջրաբուժություն. Ուսանողները խոսեցին ջրաբուժության (հիդրոթերապիայի) մեթոդների, դրանց առավելությունների և կիրառման ցուցումների մասին: