Քարահունջ գյուղում ոռոգման նոր ջրագիծ է կառուցվում` 7կմ երկարությամբ, ինչպես երևում է տեսանյութից աշխատանքները ծավալվում են բարդ և դժվարանցանելի տեղանքում: Մեր աշխատակիցները, չխնայելով ջանքերը, հաղթահարում են լեռնային ռելիեֆի մարտահրավերները՝ ապահովելու համար, որ կենսական նշանակություն ունեցող ոռոգման ջուրը հասնի յուրաքանչյուր գյուղացու դաշտ:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ, որը տրամադրել է անհրաժեշտ խողովակները:Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» ՀՈԱԿ-ը ձեռնամուխ է եղել 7 կիլոմետր երկարությամբ նոր ջրագծի կառուցմանը:
Հարկ է նշել, որ ջրի հասանելիությունը առանցքային նշանակություն ունի սահմանամերձ Քարահունջի համար: Այն ոչ միայն կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, այլև կամրապնդի բնակիչների կապը հայրենի հողի հետ: Ջուրը դառնում է ոչ միայն կյանքի, այլև հույսի և ապագայի խորհրդանիշ այս սահմանապահ գյուղի համար:
Գորիսի համայնքապետարանը հավաստիացնում է, որ նման ծրագրերը շարունակական բնույթ են կրելու՝ ուղղված լինելով սահմանամերձ բոլոր բնակավայրերի զարգացմանը։