Ցեղասպանությունը՝ որպես թանգարանային ցուցանմուշ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ուրեմն 1890-1914 թ. ընթացքում 100 հազարավոր հայերի կոտորեցին, 1915-1917 թվականներին մի քանի միլիոն հայ ցեղասպանեցին, եւ չգիտես ինչու 2000 թվականների հայերը մտածեցին, որ այդ ցեղասպանության ծրագիրը փակվել է, ոչնչացնելու պռոեկտը այլեւս չկա.

Ամեն տարի ապրիլի 24-ին խոսվում է ցեղասպանության մասին, բայց ներկա ժամանակների հայերը իրենց չեն ասոցացնում այդ գործող ծրագրի հետ, քանի որ մարդկանց ուղեղները այնպես են մոդելովորել, որ մտածում են դա անցյալում եղած պատմական մի իրադարձություն էր, անցավ գնաց, «մեզ դա չի վերաբերում», 1915 հայերը այլ հայեր էին, իսկ մենք այլ հայեր ենք, նրանք արևմտահայեր էին, իսկ մենք արևելահայեր ենք, թշնամուն էլ հենց սա է պետք, որ զոհը չնույնացնի իրեն նախորդ զոհի հետ.

Ցեղասպանության ինստիտուտը, տեղյակ լինելով հայերի բնաջնջման ծրագրային փուլերի մասին, ունակ չեղավ լրջագույնս զբաղվել այդ հարցով, որ մարդիկ իրական վտանգը, պատճառները հասկանան.

Հայոց ցեղասպանությունը վերածեցին մշակութային, պատմական, «թանգարանային ցուցանմուշի», բայց ոչ ներկա պահին շարունակվող ծրագիր

Շեշտը դրվեց «ցեղասպանություն է եղել» ձեւակերպման վրա, մինչդեռ պետք էր շեշտել «1915 ի ծրագիրը շարունակվում է, սպառնալիքը չի վերացել»

Երբ ասում ենք «եղել է», ուղեղը ընկալում է, որպես ավարտված իրադարձություն, ժողովուրդը հանգստանում է, մտածում է, որ դա «մեր նախնիների սխալներն ու փորձություներն էին, ոչ թե մերը»։

Հայաստանի ղեկավարությունը ցեղասպանության թեման օգտագործեց միայն «արտաքին քաղաքական շահերի» լոբբի, փող, իբր «ճանաչման պայքար», հիշատակի օր, բայց չդարձրեց ազգային անվտանգության առանցք

Մարդկանց ուղեղը չի ուզում ընդունել, որ իրենք ապրում են ցեղասպանության հաջորդ փուլի մեջ, երբ Արդբեջանը զավթում է Արցախը, Թուրքիան պահանջում է «Զանգեզուրի միջանցք», նպատակ ունեն Հայաստանը սարքել «Արեւելյան Ադրբեջան» փոխել սահմանադրութունը, 300 հազար ադրբեջանցիներ բնակեցնել դա նույն ցեղասպանության շարունակությունն է, էլ ինչ պետք է լինի, որ հասկանանք

Ով է մեղավոր որ 110 տարիների ընթացքում չկարողացանք հասկանալ, որ բնաջնջման ծրագիրը չի ավարտվել, չի չեղարկվել, չի դադարել, կլինի մի անգամ սա լուրջ գիտակցենք ու դադարենք զարմանալ

Ինչ կարգի ընկալման խնդիրներ պետք է ունենալ, որ մի քանի միլիոն հայերի կազմակերպված կոտորածը չլինի համոզիչ փաստ, որ մենք բոլորս գոյաբանական լուրջ վտանգի մեջ ենք.

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել