Դիտումների քանակը` 8
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝
ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ:
Սիրելի՛ ուսուցիչներ,
շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։
Ձեր ամենօրյա նվիրումն ու պատասխանատու աշխատանքը մեծ նշանակություն ունեն մեր սերնդի կրթության և դաստիարակության գործում։ Դուք ձևավորում եք ոչ միայն գիտելիքներով զինված, այլև արժեհամակարգով, հայրենասիրությամբ ու մարդկային բարձր արժեքներով առաջնորդվող սերունդ։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, մասնագիտական նոր հաջողություններ և արժանի գնահատանք։ Թող Ձեր աշխատանքը միշտ պսակվի սաների հաջողություններով ու ձեռքբերումներով։
Շնորհավոր Ուսուցչի տոնը։
Շնորհակալություն Ձեր նվիրումի և անձնվեր աշխատանքի համար։