Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի շնորհավորական խոսքը Հայոց բանակի կազմավորման օրվա կապակցությամբ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Հայաստանի Հանրապետության պետականության և ինքնիշխանության պահպանման խրամատում օր ու գիշեր ծառայություն իրականացնող

զինվորներ և սպաներ,

փորձառու և քաջարի երկրապահներ ու աշխարհազորայիններ, մեծարգո գեներալներ, վաստակաշատ վետերաններ․

Մեծ հպարտությամբ թույլ տվեք շնորհավորելու բոլորիդ ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման հերթական 33-րդ տարեդարձի՝ բանակի օրվա առթիվ։

Հայոց բանակը մեր պետության ամրության և նրա հարատև գոյության միակ ու հզոր երաշխավորն է , ուստի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները մեր բանակի մարտունակությունն ու պատրաստականությունն ամենաբարձր մակարդակի հասցնելու, մեր քաղաքացիների անվտանգ ու բնականոն կենսագործունեությունը ապահովելու ուղղությամբ։

Բանակը կառուցվում է յուրաքանչյուր օր ու ժամ, յուրաքանչյուրիս մտքով և հայրենատեր գաղափարներով , ուստի պետք է այս ուղղությամբ համազգային ուղղորդված գաղափարախոսության և ազգանվեր միասնականության հատկանիշներ ցուցաբերվի բոլորիս կողմից, հանուն մեծ, միասնական ու նվիրական շահի, հանուն անկախ ու անկաշկանդ Հայաստանի Հանրապետության։

Առանձնակի հուզմունքով և խոնարհումով եկեք հիշենք մեր պետության կերտման ու ամրապնդման ժամանակ իրենց կյանքը զոհաբերած բոլոր տղաներին փառք հավերժ փառք նրանց շիրիմներին՝

Խոնարհումս բոլոր հերոսածին մայրերի առջև։

– Կեցցե՜ Հայոց բանակը,

– Կեցցե՜ Հայաստանի ինքնիշխան Հանրապետությունը,

– Եվ կեցցե՜նք մենք, որ ապրում ու շենացնում ենք մեր պետությանը։

Շնորհավոր տոնդ, հայո՛ց բանակ,

Շնորհավոր տոնդ, Հա՛յ Զինվոր․․․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել