Դե ինչ, մոտենում է ամենասպասված տոների շարքը՝ Սուրբ Սարգիս և Տեառնընդառաջ։
Տեղի համայնքապետարանը հրավիրում է բոլորին միասին նշելու այս 2 հետաքրքիր տոներն ավանդական երգ ու պարով, օրհնությամբ ու նվերներով։
Եվ այսպես, փետրվարի 13-ին՝ ժամը 15։00-ին, հանդիպում ենք Տեղի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։ Այստեղ երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի անունից Տեղի հոգևոր հովիվը՝ քահանա Տեր Տիգրան Հակոբյանը կօրհնի երիտասարդներին։
Օրվա տոնականությունը կապահովեն Տեղ համայնքի մշակույթի տան տաղանդավոր երաժիշտներն, պարային խմբերը և Սասուն Միրզոյանի անվան Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցի պատրաստակամ սաները։ Տոնական միջոցառման ավարտին կլինեն նաև անակնկալներ նորապսակների համար։
Եկե՛ք համախմբվենք, ուրախանանք միասին ու ավելի հետաքրքիր դարձնենք մեր համայնքային կյանքը՝ միահյուսելով եկեղեցական և ժողովրդական ավանդույթները։
Հ․Գ․ Մշակույթի բաժնում նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ 2024 թվականի սիրելի’ նորապսակներ,
միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք հաշվառվել` մոտենալով Տեղի մշակույթի տուն։