Դիտումների քանակը` 38
Մարտի 23-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում կայացած բռնցքամարտի բաց առաջնությանը, որը համախմբել էր 190 մարզիկների տարբեր համայնքներից, մասնակցեցին նաև Տեղ համայնքի բռնցքամարտի խմբակի 11 մարզիկները։
Մրցումների ընթացքում մեր մարզիկները ցուցադրել են իրենց բազկի ուժը, որի շնորհիվ պատվավոր 1-ին հորիզոնականը զբաղեցրել են 7-ը։
Տեղի համայնքապետարանը շնորհավորում է մեր երիտասարդներին` մաղթելով նորանոր նվաճումներ։
Շարունակեք բարձր պահել Տեղ համայնքի պատիվը։