Տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ, ծրագրավորողներ, մենեջերներ և հատկապես պրոդուկտի մարդիկ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Սիրելի տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ, ծրագրավորողներ, մենեջերներ և հատկապես պրոդուկտի մարդիկ

Եթե ձեր մոտ (թեկուզ աստիճանաբար) չի ձևավորվում զգացողություն, որ ձեր տրամադրության տակ ունեք տասնյակ AI թիմակիցներ, ում հետ միասին կարող եք մի քանի օրում կամ շաբաթում ամենաբարդ software նախագծեր իրականացնել, ապա կա մեծ ռիսկ, որ դուք բաց եք թողնում software ոլորտի՝ էս պահին ընթացող հեղափոխությունը: Հետևաբար, կա ռիսկ, որ մի տարվա մեջ դուրս կմնաք ոլորտից:

Իմ շրջապատում արդեն կան մարդիկ, որ էս զգացողությունը ունեն, ու հերթով իրականացնում են իրանց տարիների մտքերը / երազանքները կապված նոր ծրագրեր կամ պրոդուկտներ ստեղծելու, կամ իրենց պրոդուկտներում նոր feature-ներ ավելացնելու հետ:

Ցավոք, էս մարդկանց թիվը, ըստ իս, վախենալու քիչ ա:

Երկար կարելի ա վիճել ու կանխատեսումներ անել, թե մի տարի հետո software աշխարհի մասնագետների պահանջարկը ինչքան կլինի, կնվազի թե կաճի, բայց մի բան պարզ ա․ աշխարհում ոնց էլ չլինի, առնվազն 59000 տեխնոլոգիական ոլորտի մասնագետի կարիք կլինի: Իսկ ըստ Armenian Code Academyի վերջին զեկույցի, էդքան մասնագետ կա հիմա Հայաստանում: Մնում ա, որ էդ բոլոր 59000-ը հնարավորինս շուտ ադապտացվեն էս նոր սերնդի ծրագրավորման մեթոդներին ու իրենց տեղը ֆիքսեն գլոբալ աշխատաշուկայի ամենաարդյունավետ շերտում:

Եթե դեռ չունեք էս զգացողությունը, ուղղակի խնդրում եմ, էսօր, կամ թեկուզ վաղը, քաշեք Claude Code կամ OpenAI Codex, վճարեք էդ $20 կամ $200-ը, ու սկսեք սարքել մի ծրագիր, որ միշտ ուզեցել եք ունենալ / սարքել, բայց միշտ մտածել եք, որ դե երկար կտևի կամ էդքան ռեսուրս չունեք: Օգտագործեք Plan Mode, օգտագործեք agent-ների թիմեր, տեսեք ինչ զգացողություններ ա առաջանում, եկեք պատմեք:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել