Նորարարության և հաղթանակների օրրանը
ԱՐՄԱԹ-10![]()
Գարնան առաջին օրը
հպարտության , նվիրումի, ապագայի նկատմամբ հավատի, հաղթանակների օր էր «Արմաթ »/Սիսիանի հ2 դպրոցի ճարտարագիտական աշխատանոցի համար,քանի որ նշվում էր նորարարության և հաղթանակների օրրանի տասը տարին ։
…«Տարիներ առաջ ծնվեց մի հրաշալի նախաձեռնություն,որն այսօր արդեն դարձել է հարուստ պատմություն,
պատմություն,որը հյուսվել է հարյուրավոր պատանիների երազանքի,
գիտելիքների ձեռքբերման,
ստեղծագործ մտքի շտեմարան՝
«Արմաթ» ինժեներական լաբորատորիայում։
Անժխտելի է «Արմաթ»-ի ավանդը՝խթանել նոր մտածողություն,
զարկ տալ
տեխնոլոգիական կրթությանը,
բացահայտել տաղանդներ,
սերմանել ստեղծարարություն,
ինքնավստահություն՝սաների մեջ տեսնելով ապագա ինժեներին,
նորարարին»,-իր խոսքում հպարտությամբ նշեց «Արմաթ»/Սիսիանի հ2 դպրոց ճարտարագիտական աշխատանոցի ղեկավարը՝
Վարդուհի Անդրեասյանը։
Այո՛,երբ կա նպատակ,կա հավատ,երբ արդյունքները շոշափելի են,ոգեշնչող,
ծնվում,կյանքի են կոչվում հիանալի գաղափարներ…
Ներկաները՝ դպրոցի տնօրենությունը,
մանկավարժներ,
ծնողներ, աշակերտներ ջերմորեն շնորհավորեցին ապագա կերտող օջախի՝«Արմաթ» լաբորատորիայի 10-ամյակը՝
մաղթելով լայնածավալ ծրագրեր,
նորարական գաղափարներ,
անօրինակ նվաճումներ…
Թո՛ղ բազում սերունդներ «Արմաթ»-ում գտնեն իրենց ճիշտ ուղին,կոչումն ու շարունակական հաղթանակները։
Շնորհավո՛ր ձեր տասնամյա ուղին, «Արմա՛թ» և արմաթցինե՛ր…
«Արմաթ»-ի տասնամյա ուղու պատմության անդրադարձը՝
լուսանկարներով։