Դիտումների քանակը` 48
Առատ տեղումների և սաստիկ բքի պատճառով արդեն 3-րդ օրն է փակ կամ դժվարանցանելի են համայնքի մի շարք ավտոճանապարհներ։
Այս օրերին համայնքի ղեկավար Ս. Լալայանը և մի խումբ համայնքաբնակներ օրվա ընթացքում(անհրաժեշտության դեպքում նաև գիշերը) իրենց աջակցությունն են ցուցաբերում ճանապարհների մաքրման և մեքենաների դուրսբերման գործում՝ փորձելով հարթել համայնքի ավտոճանապարհների և գլխավոր ճանապարհահատվածի խցանումների հարցը։
Մեծ օգնություն է ցուցաբերում նաև համայնքի ավագանու անդամ Եգոր Փարսյանը՝ իր տղաների հետ։