Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանի ուղերձը՝ Անկախության օրվա առթիվ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանի ուղերձը՝ Անկախության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Անկախությունը մեր ժողովրդի նվիրական ձեռքբերումն է, մեր պետականության ամրության, ինքնիշխանության և արժանապատիվ ապագայի հիմքը։ Այն ոչ միայն տոն է, այլև մեծ պատասխանատվություն՝ մեր երկրի, մեր համայնքների ու գալիք սերունդների հանդեպ։

Այս օրը ևս մեկ անգամ արժևորում ենք մեր հայրենիքի խաղաղությունը, միասնականությունն ու զարգացումը՝ գիտակցելով, որ ուժեղ պետությունը կառուցվում է ամեն օր՝ յուրաքանչյուրիս աշխատանքով, նվիրումով և պատասխանատվությամբ։

Թող Հայաստանի Հանրապետությունը լինի խաղաղ, անվտանգ, հզոր ու բարեկեցիկ, իսկ մեր համայնքները՝ շենացող ու զարգացող։

Շնորհավո՛ր Անկախության օրը։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել