Դիտումների քանակը` 16
Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը օգոստոսի 10-ին մասնակցել է Տեղ համայնքի օրվան նվիրված միջոցառմանը։
Ներկաները հարգանքի տուրք են մատուցել Տեղի հավերժության պուրակում՝ ծաղիկներ դնելով հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին։
Մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, հյուրերն ու բնակիչները շրջել են տաղավարներով, համտեսել հայկական ավանդական ճաշատեսակները։
Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգ ու պարով, համերգային ծրագրով։
Տոնական օրն ամփոփվել է հրավառությամբ։