Դիտումների քանակը` 48
Տաթև համայնքի Խոտ բնակավայրում բացվել է բնակիչների առօրյան կազմակերպելու համար նախատեսված սենյակ
Խոտ բնակավայրի վարչական ղեկավար Գ. Կարապետյանի նախաձեռնությամբ համայնքում բացվել է բնակիչների համար նախատեսված հատուկ սենյակ, որտեղ նրանք կարող են կազմակերպել իրենց առօրյան, անցկացնել ազատ ժամանակը, մասնակցել տարբեր հանդիպումների և շփվել միմյանց հետ։
Սենյակը ստեղծվել է համայնքի ավագ սերնդի սոցիալական ակտիվության բարձրացման և բարեկեցության ապահովման նպատակով։