Տաթևի խաչքարերը՝ մեր անթիվ ու անգնահատելի գանձերը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Մտքովս անցավ լուսանկարել Տաթևի վանքի բոլոր խաչքարերը։ Վեր կացա, իջա վանք ու անցա գործի։

Լուսանկարում էի, լուսանկարում, շարունակ լուսանկարել, բայց խաչքարերը չէին վերջանում։ Անցա ամեն անկյունով, ամեն խցով, ամեն պատի տակով։ Վանքն ամբողջությամբ «սանրեցի»։

Արդյունքում՝ Տաթևի վանքում կա 111 խաչքար։

111 խաչքար… բերանո՞վ եք ասում։ Սա պարզապես շատ չէ — սա հսկայական է՝ ճիշտ ինչպես իր պատմությունը։

Ամեն մի խաչքար իր պատմությունն ունի, ամեն խաչքար մի շքեղություն է, մի ճարտարապետական գլուխգործոց։

Հ.Գ.

Իսկ այդ 111 խաչքարերը, որոնք լուսանկարել եմ, միայն հատուկ՝ մեծ, առանձնացված կամ տարբերվող խաչքարերն են։

Եթե հաշվենք Տաթևի վանքի բոլոր այն քարերը, որոնց վրա խաչ կա, բոլոր այն խաչերը, որոնք կան Տաթևի վանքի քարերին… դրանք թիվ ու հաշիվը չունեն։ Ինչպես աստղերն են երկնքում, այնպես էլ խաչերն են Տաթևի վանքի պատերին ու քարերին պատված:

ՃԱՆԱՉԵՔ ՁԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՀԱՅԵՐ։

Ճանաչեք ձեր պատմությունն ու ձեր արժեքները։

Ճանաչենք ու տեր կանգնենք մեր պատմությանը, մեր ապուպապերի կտակած գանձերին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել