Դիտումների քանակը` 26
Վերիշենի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցիչ Շ․ Մկրտչյանը մասնակցել է ՔՈԱՖ-ի «Սյունիքի անգլերենի ուսուցիչների հզորացում» մեկամյա մենթորական ծրագրին։
Ծրագրի ընթացքում ուսուցիչը կատարելագործել է իր մասնագիտական հմտությունները, ծանոթացել դասավանդման նորարարական մեթոդներին և կրթական գործիքներին՝ մենթոր Լուսինե Նազարյանի աջակցությամբ։ Ձեռք բերած գիտելիքներն ու փորձառությունը կիրառել է դասերի ժամանակ,որոնք դարձել են մոտիվացիա սովորողների համար:
Ամփոփիչ կոնֆերանսի ընթացքում դպրոցի 10-րդ դասարանի սովորողները հաջողությամբ ներկայացրել են իրենց նախագծային աշխատանքը։
Շնորհակալություն Children of Armenia Fund (COAF)