Վարելահողերում և արոտավայրերում դիտավորյալ հրդեհների դեպքում՝ վարչական տույժեր

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վարելահողերի, խոտհարքների և արոտների հրդեհված տարածքներում պատճառված վնասների վերաբերյալ

Վարելահողերում, խոտհարքներում և արոտավայրերում առաջացած հրդեհները տնտեսական և բնապահպանական մեծ վնասներ են պատճառում տնտեսություններին։

Վարելահողերում խոտհարքներում և արոտավայրերում հողի մակերեսին գտնվող խոզանը, բուսական մնացորդները և ընդհանուր առմամբ ամբողջ բուսածածկը իր աճման կոներով կամ հանգույցներով այրվում մոխրանում են, ինչպես նաև հողի որոշակի խորության վրա՝ գնահատելով հրդեհի վտանգավորության աստիճանը, բարձր ջեմությունից մահանում են հողի մակերեսին մոտ գտնվող արմատային համակարգի բջիջները, այրվում են ողջ օգտակար միջատների տեսակները, հողի մակերեսին, նրա վերին շերտում և մոտ գտնվող միկրոտարրերն ու միկրոէլեմենտները կրակի բարձր ջերմությունից ոչնչանում են, խիստ վատանում է հողի մեխանիկական կազմը, ինչն էլ խիստ բացասաբար է անդրադառնում հողի հետագա մշակության վրա, տնտեսություններին կանգնեցնելով նոր տնտեսական խնդիրների առաջ։

Հրդեհները հողերի դեգրատացման գլխավոր գործոններից է, որոնք առաջացնում բնապահպանական մեծ խնդիրներ՝ մթնոլորտում թթվածնի կորստի և հետագայում շրջապատող բուսատեսակների պակասի պատճառով մթնոլորտում օդի հարաբերական խոնավության, տեղումների պակասի, քամիների առաջացման, ձմռան խստաշունչ լինելու, երաշտի առաջացման և նրա երկարատև իշխման բարդությունների ուղղությամբ։

Սույնով տեղեկացնում ենք, որ այսուհետ վարելահողերում կամ արոտներում դիտավորությամբ հրդեհների առաջացման դեպքում սահմանվելու են վարչական տույժեր։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել