Վահանաձև գեղձի բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա՝ արդեն Գորիսի բժշկական կենտրոնում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Վահանաձև գեղձի բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա՝ արդեն Գորիսի բժշկական կենտրոնում

Գորիսի բժշկական կենտրոնում արդեն իրականացվում է վահանաձև գեղձի բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա (ԲԱԱԲ/FNA)։

ԲԱԱԲ-ը նվազագույն ինվազիվ ախտորոշիչ միջամտություն է, որի միջոցով վահանաձև գեղձի հանգույցից վերցվում է բջջային նմուշ՝ պարզելու համար հանգույցի բնույթը՝ բարորակ է, թե չարորակ։

🔹 Ո՞ւմ է ցուցված

Բիոպսիայի անհրաժեշտությունը որոշում է էնդոկրինոլոգը՝ հիմնվելով վահանաձև գեղձի ՈւՁՀ արդյունքների և TIRADS դասակարգման վրա։

ԲԱԱԲ կարող է ցուցված լինել՝

• համապատասխան չափի վահանաձև գեղձի հանգույցների դեպքում,

• ՈւՁՀ-ով կասկածելի հատկանիշներ ունեցող հանգույցների դեպքում,

• դինամիկ հսկողության ընթացքում արագ աճող հանգույցների դեպքում։

📍 Գորիսի բժշկական կենտրոնում

Բիոպսիայի անհրաժեշտությունը որոշվում է բժշկի կողմից՝ յուրաքանչյուր պացիենտի անհատական գնահատման հիման վրա։

Հարցերի և խորհրդատվության համար աշխատանքային ժամերին կարող եք զանգահարել բժիշկ֊ էնդոկրինոլոգ Անուշ Գալստյանին։

☎️077701820

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել